Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ԹԱՂԱՄԱՍ

Մարզեր

«Հայռուսգազարդի» Գյումրու մասնաճյուղը հավաստիացնում է, որ մինչեւ 2009 թ. ապրիլը գազի թանկացումներ չեն լինի: Ինչ վերաբերում է նոր բաժանորդների կողմից տրվող 40 հազար դրամ կանխավճարին, ապա ընկերությունը, դուրս գալով բնակիչների սոցիալական ծանր վիճակից, գազամատակարարումն իրականացնում է առանց կանխավճարի:

Այժմ «Հայռուսգազարդի» կողմից քաղաքում անցկացվում են գազի ճնշման ռեժիմների կարգավորման աշխատանքներ, որոնք ուղղված են ձմռանն անխափան գազամատակարարում իրականացնելուն:

2008 թ հունվարից մինչեւ հոկտեմբերի 1-ը Գյումրիում գազաֆիկացվել է մոտ 400 բնակարան: Իսկ նոյեմբերին եւս 150 ընտանիք կապահովվեն կապույտ վառելիքով: Գյումրի քաղաքը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված է, մնացել է միայն մեկ մեծ թաղամաս:

Գյումրիի «Ցայգ» Հ/Ը