Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ

Մարզեր

Իջեւանի Բլբուլյան փողոցի 82-րդ շենքի բնակիչներն արդեն 6 տարի է` սպասում են իրենց բնակարանների սեփականաշնորհմանը: 1988թ. երկրաշարժից վթարային դարձած 5 հարկանի շենքը 2002 թ հիմնանորոգվել է:

Շենքի բնակիչ Վարդգես Հովակիմյանն ասում է, որ արդեն 6 տարի է` շենքի 48 բնակիչները ցանկանում են իրենց բնակարանները սեփականաշնորհել, սակայն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մերժում է` պատճառաբանելով, որ շենքի 2 բնակիչների հետ քաղաքապետարանը դատական վեճերի մեջ է:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ