Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՐՅԱ 54 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Մարզեր


Սյունիքի մարզային հրդեհային տեսչությունը այս տարի արդեն 96 հրդեհի դեպք է արձանագրել։ Դրանց պատճառած վնասի չափը կազմում է 54 միլիոն 183 հազար դրամ: Իսկ տարին դեռ չի ավարտվել։ Միչդեռ 2007-ին գրանցել էր 71 հրդեհի դեպք։

Արձանագրված հրդեհների պատճառները տարբեր են եղել` անվտանգության կանոնները չպահպանելը ,անզգուշություն։

Միայն անցած ամիս Կապան - Արծվանիկ ճանապարհի հատվածում Իրանի Իսլամական հանրապետության մեքենայի հրդեհի բռնկումից 23 միլիոն 506 հազարի դրամի վնաս է հասցվել։

Քիչ չեն նաեւ կենցաղային բնույթի հրդեհներ, hիմնականում բարձրահակ շենքերում` թիթեղյա վառարանների սխալ տեղադրման հետեւանքով: Դրանց պատճառը ծխատարների բացակայությունն է բարձրահարկերում։

Հրդեհի առաջացման պատճառ դարձած անձանց տեսչությունը նաեւ տուգանում է։ Կառավարության սահմանած տուգանքի նվազագույն չափը հասնում է մինչեւ 200 հազար դրամ։

Կապանի «Սոսի» ՀԸ