700 ԿՄ ՉԵՆ ԱՆՑՆԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Այս տարվա մարտ ամսից Կապանի բժշկական կենտրոնում նոր բուժօգնության տեսակ է կազմակերպվում՝ մեծահասակների քիմիոթերապիա։ Առողջապահության նախարարության որոշումն է սա։ Մարտից սկսած 12 հիվանդներ արդեն Կապանում են բուժում ստանում ։
Ուռուցքային հիվանդություններով տառապողներն ամիսը մեկ ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Հիվանդները նաեւ լրացուցիչ ֆինանսական ծախսերից են ազատվել։Անհրաժեշտ դեղորայքներով կենտրոնը ապահովված է։
Բավականին բարդ է քիմիոթերապիայի բուժման պրոցեսը։ Ըստ բժիշկների` անընդհատ պետք է վերահսկվի հիվանդի ինքնազգացողությունը եւ այսուհետ քիմոթերապիա ստանալու համար հիվանդները չեն կանգնի 700 կիլոմետր կտրել անցնելու խնդրի առջեւ:
Կապանի «Սոսի» հ/ը