Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵՐԹ ՊԵՏՔ ՉԻ՞ ԿԱՐԴԱԼ

Մարզեր


Ալավերդի քաղաքի բնակչությանն այժմ սպասարկում է թերթի միայն մեկ կրպակ։ Մնացած երեքն արդեն մեկ շաբաթից ավել է փակ են։ Այդպիսով `քաղաքի ծայրամասային թաղամասերի բնակիչները օրաթերթ գնելու համար պետք է եւս 100 դրամ էլ ճանապարհածախս անեն։


Թերթերի կրպակների նախկին աշխատողները հրաժարվեցին հարցազրույցից։ Իսկ փակ կրպակներից մեկի հարեւանությամբ աշխատող տիկին Մարուսյան օրվա ընթացքում ստիպված է լինում կրպակի բազմաթիվ հաճախորդներին բացատրություններ տալ եւ լսել նրանց դժգոհությունները ։


Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ