Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Տնտեսություն


Այսօր առավոտյան Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան:


Ըստ «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի հաղորդագրության` Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:


«ՀայՌուսգազարդ» - ի մասնագետների խումբը գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Ըստ հաղորդագրության` վրաց գործընկերների հավաստիացմամբ` աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից, ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Ըստ հաղորդագրության` գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների: