ՎԱՂՎԱՆԻՑ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Աջակցիր «Ա1+»-ին
«Ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվեն վերականգնողական աշխատանքները եւ ամենաուշը վաղը կվերականգնվի հանրապետության գազամարատակարարումն ամբողջությամբ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Մինչ այս պահը օգտագործվել է պահեստարանի գազը:
«Ներքին սպառման պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է` օրական 8.5-ից 9 մլն խմ. որեւէ սահմանափակում որեւէ տեղ չունենք»,-ասաց Շուշան Սարդարյանը, եւ ավելացրեց, որ շատ ավելի ծանր ֆորս մաժորային վիճակներ ենք ունեցել, որ կարողացել ենք հաղթահարել:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» - ի մասնագետների խումբն առայժմ Վրաստանում է: