ՎԵՐՋԱՊԵՍ ԿՆՈՐՈԳՎԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Այս տարի կվեսկսվեն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի վերանորգման աշխատանքները: Այդ նպատակով կառավարության կողմից հատկացվել է 76 միլիոն 300 հազար դրամ:Առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքաշինության նախարարությունում անցկացվելու է մրցույթ եւ որոշվելու է այն կազմակերպությունը, որը զբաղվելու է շինարարությամբ:
Արդեն 5-րդ տարին է, ինչ Գյումրու մանկավարժական ինստիտուտի հին մասնաշենքում դադարեցվել են շինաշխատաքները` գումարների բացակայության պատճառով: Դեւռեւս 2005թ-ին Ռուսաստանը միջկառավարական պայմանագրի շրջանակներում խոստացել էր ֆինանսավորելու նաեւ մասնաշենքի շինարարությունը, անգամ կազմվել էին նախագծային-նախահաշվարկային փաստաթղթերը, բայց ծրագիրն իրականություն չդարձավ:
Ըստ նախահաշվի` շենքի ամբողջական նորոգման համար պահանջվելու էր 600 միլիոն դրամ: Ներկայումս Հայաստանի կառավարության կողմից հատկացվել է 76 միլիոն 300 հազար դրամ` պահանջվող գումարի ընդամենը 15տոկոսը:
Բայց, ըստ բուհի ռեկտորի, սա արդեն շենքի ճակատագրի համար սառույցի տեղաշարժի պես մի բան է:
Նշենք, որ պետբյեւջեի եւ ինստիտուտի կողմից համատեղ հատկացված 175 միլիոնով 2002-2003թ կատարվել էին շենքի 1-ին եւ 2-րդ հարկերի եւ 3-րդ հարկի մի մասի ամրացման աշխատանքները:Սակայն այս ընթացքում կրկին առաջացել է շենքի փլուզման վտանգը:
Առաջիկայում անհրաժեշտ է անհապաղ ավարտել շենքի 3-րդ հարկի եւ կտուրի ամրացման աշխատանքները, հակառակ պարագայում շենքը ֆիզիկական քայքայումից փրկել հնարավոր չի լինի:
Բյուջեով նախատեսված գումարը ուղղվելու է հենց այս նպատակին: Այդ աշխատանքների համար, ընդհանուր առմամբ , անհրաժեշտ է 250 միլիոն դրամ: Ըստ էության պարզ է, որ կառավարության տրամադրած 76 միլիոնը անգամ ամրացման աշխատանքերը ավարտելուն չեն բավականացնի:
Որտեղի՞ց են հայթայթվելու լրացուցիչ գումարները: Բուհի ռեկտորը հույս է հայտնում, թե կառավարությունը ավարտին կհասցնի սկսված աշխատանքերը, սակայն քանի տարվա ընթացքում, պարզ չէ:
Շենքի վերակառուցեման համար համաֆինանսավորման պատրաստակամություն է հայտնում նաեւ մանկավարժական ինստիտուտը յուրաքանչյուր տարի 50 միլիոն դրամի չափով: Որեւէ բարեգործական կազմակերպություն մինչ այժմ օժանդակելու ցանկություն չի հայտնել: Ըստ ամենայնի վերջիններիս խանգարում է աշխատանքների մեծ ծավալները:
Պատմաշակութային արժեք ունեցող այս շենքի վերանորոգումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն բուհի համար, այլեւ քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման առումով:
Ի դեպ, խոսակցություններ կան նաեւ, թե Գյումրին տեխնոպարկ դարձնելու նպատակով հնարավոր է օգտագործվի նաեւ այս կառույցը որպես մշակութային օջախ: Սակայն բուհի ռեկտորը դեմ է այս առաջարկությանը : Մասնաշենքը ծառայելու է Մանկավարժական ինստիտուտին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ