Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրգանական պարարտանյութ ՙԿավելոն՚

Բիզնես

Կավելոնը հեղուկ, խիտ արդյունավետ պարարտանյութ է, նոր սերնդի բիոստիմուլյատոր: Հեղուկում առկա են հումատներ, ֆուլվոթթուներ, ամինոթթուներ,վիտամիններ, բնական ֆիտոհորմոններ, աճ ապահովող հյութեր, միկրո և մակրո էլեմենտներ: ՙԿավելոնը՚ ապահովում է բերքատվության կտրուկ աճ:

Կավելոնում առկա մեծ թվով հումինային և ֆուլվո թթուները ուժեղացնում են բույսերի իմունային համակարգը, հզորացնում արմատները:
Կավելոնը խթանում է բույսերի ֆոտոսինթեզը, արագացնում է պտղի հասունացումը շուրջ 1-2 շաբաթով:

ՙԿավելոնը՚ բնական հակասթրեսային ադապտոգեն է, որի շնորհիվ կենտրոնանում են բույսերի պաշտպանական ուժերը ապահովելով երաշխավորված բերքատվություն անբարենպաստ եղանկային պայմաններում:

ՙԿավելոնը՚ պարունակում է չափազանց օգտակար միկրոֆլորա, որը բարձրացնում է հողի կենսաբանական ակտիվությունը:
ՙԿավելոնը՚ ապահովում է.

  • 1.Բերքատվության կտրուկ աճ
    2.Շրջակա միջավայրի մաքրություն
    3.Հրաշալի և առողջ տնային բույսեր
    4.Մրգերի և բանջարեղենների առատություն
    5.Հրաշալի այգիներ


ՙԿավելոնում՚ առկա մեծ քանակությամբ միկրոօրգանիզմները ընկնելով հողի մեջ ֆոսֆորի և կալիումի անլուծելի սննդարար աղերը փոխարկում են բույսերի համար դյուրամարս ձևերի:

Կավելոնը միաժամանակ հանդիսանում է հրաշալի ազոտակլանիչ:Կենտրոնանալով բույսի մերձարմատային զոնայում և տերևների մակերեսին կարողանում է հողից և մթնոլորտից կլանել բույսի համար անհրա-ժեշտ ազոտի պաշարը: Այդ է պատճառը, որ ՙ կավելոնով՚ բույսերը պարարտացնելիս պետք է նրա-նով ոչ միայն ջրել բույսերը այլև սրսկել տերևները:
ՙԿավելոնից՚ օգտվելու կարգը չափազանց դյուրին են: Պարզապես պետք է 5 գրամ ՙկավելոնը՚
խառնել 1 լիտր ջրում և այդ խառնուրդով ջրել ու սրսկել բույսերը:

Գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համարՙԿավելոն՚ կարելի է գնել պարարտա-նյութի մասնագիտացված խանութներից, իսկ տնային բույսերը պարարտացնելու համար ծաղիկների կրպակներից և սուպերմարկետների տնտեսական բաժիններից:
Օգտվեք բնության այս հրաշքից, որի գինը մատչելի է իսկ տված օգուտը անգնահատելի: