Սպասում են` գետը վարարի, աղբը տանի
Աջակցիր «Ա1+»-ինՏարիներ շարունակ գարնանը վարարած Դեբեդը պատուհաս է դարձել Ալավերդու ՚Սանահին կայարանՙ թաղամասի ՚Կամչատկաՙ կոչվող հատվածի բնակիչների համար, քանի որ հենապատի բացակայության պատճառով վարարած գետի ջրերը ոչ միայն ծածկել են այգիները, այլ գրեթե շենքերի բակերին հասել£ Թաղամասի մեկ այլ հատվածի բնակիչներն էլ ընդհակառակը, գետի վարարելուն են սպասում£
Թաղամասում աղբարկղ չունեն եւ աղբը բնակարաններից միանգամից գետափ են շպրտում. եւ եթե գարնանը գետը չվարարի ու ափը մաքրի, ամբողջ տարին կապրեն աղբավայրի վերածված գետափի հարեւանությամբ£
Սերյոժա Կոստանդյանը աղբը գետը լցնելը նորմալ երեւույթ է համարում£ Միեւնույն ժամանակ ավելացնում, որ աղբարկղ էլ լինի, միեւնույն է, բնակիչները աղբն իրենց սովոր տեղն են լցնելու£
Սակայն մեկ այլ բնակիչ էլ հավաստիացում է, որ աղբարկղ չլինելու պատճառով է, որ իրենք ստիպված աղբը գետն են լցնում£ Թաղամասում օրերս աղբարկղ է դրվել, սակայն ՚Սանահին կայարանՙ թաղամասի բնակիչները սովոր չեն աղբահանության համար գումար վճարել, ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը£ Իմանալով, որ դրա համար պետք է պայմանագիր կնքեն եւ գումար վճարեն, բնակիչները աղբը կրկին անվճար գետափն են լցնում£
Ալավերդու ՚Անկյուն+3ՙ ՀԸ