Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսպիսի բարեհաջող վիճակ չի՞ եղել

Տնտեսություն

՚Դոլարի գնի բարձրացումը վաղուց սպասված քայլ էր, եւ ԿԲ-ի կողմից դոլարի գնի բացթողումը կարծում եմ` ժամանակի տեսակետից ճիշտ էր ընտրվածՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ֆինանսական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Պահի ճիշտ ընտրությունը Մինասյանը բացատրում է նրանով, որ. ՚Առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեինք բավականին լուրջ գնանկում. այն կազմում էր 0,7 տոկոս, իսկ դոլարի գնի աճը կբերի իր հետ գնաճային ճնշումներ, եւ, բնական է, այս քայլն անել այն պայմաններում, երբ արդեն օբյեկտիվ գնանկում կա, ավելի մեղմ ազդեցություն կգործի առավել անապահով խավերի վրաՙ:

Գագիկ Մինասյանը նկատում է, որ բյուջեի վրա դոլարի գնի աճը էական անդրադարձ չի կարող ունենալ, որովհետեւ ըստ էության, մեր բյուջեն հաշվարկված է դրամային համարժեքով` ծախսերը դրամային տեսք ունեն: ՚Կարող է փոփոխվել մաքսային սահմանի վրա հարկային գանձումների հետ կապված ներկրվող ապրանքների գներըՙ:

Մինասյանի գնահատմամբ, այսօր տեղի ունեցած փոփոխությունը վաղուց կանխատեսելի էր ՚եւ այս առումով որեւէ անակնկալ որեւէ տնտեսվարող սուբյեկտի մոտ չի կարող լինելՙ: