ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ` VIP սրահի բացում
Աջակցիր «Ա1+»-ինՀայԷկոնոմբանկը, հավատարիմ մնալով իր ֆիրմային գործելաոճին, շարունակում է հաճախորդներին ներկայանալ նոր անակնկալներով:
Ապրիլի 17-ին Հայէկոնոմբանկի գլխավոր գրասենյակում, հանդիսավոր պայմաններում,
տեղի ունեցավ VIP սրահի բացման արարողությունը և Նվեր Գրքի շնորհանդեսը:
Այսուհետ, Հայէկոնոմբանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվել ժամանակակից ոճով ձևավորված, կահավորված և տեխնիկապես հագեցված VIP սրահի բազմապիսի միջազգային չափանիշներով մատուցվող ծառայություններից:
Բանկի փորձառու կադրերը հաշված րոպեներում կբավարարեն հաճախորդների պահանջարկը ամբողջական բանկային ծառայությունների նկատմամբ` այդ թվում մասնագիտական խորհրդատվություն:
Հայէկոնոմբանկի Նվեր Գիրքը, երկրորդ տարին անընդմեջ, հաճելիորեն զարմացնում է բանկի հաճախորդներին` հնարավորություն ընձեռելով նրանց օգտվել Նվեր Գրքում ընդգրկված բազմաթիվ հայտնի ընկերությունների, առևտրային, սպասարկման, հանգստի, առողջապահության և այլ ոլորտների ծառայություններից արտոնյալ պայմաններով, հատուկ սահմանված զեղչերով:
ՀայԷկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի կայուն զարգացող առաջատարներից է, համակարգաստեղծ միակ բանկն է ՀՀ-ում, որն ունի ավելի քան 1400 բաժնետեր: ՀայԷկոնոմբանկի հիմնական բաժնետերերն են Սուքիասյան եղբայրները (53,4%), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (25%+1բաժնետոմս):
2009թ-ի 1-ին եռամսյակի դրությամբ` բանկի ակտիվների ընդհանուր գումարը կազմել է 50.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`8.4 մլրդ ՀՀ դրամ: