Լիցենզիաները ուժը կորցրել են
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսին ուժը կորցրած են ճանաչվել մեկ խաղատան և երկու շահումով խաղի կազմակերպման լիցենզիաներ, մեկ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ` որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք` 3մլն 100 հազար դրամի չափով և 100 հազար դրամ` վիճակախաղի կազմակերպչի նկատմամբ:
Մայիս ամսվա ընթացքում գանձվել է 30 մլն դրամ պետական տուրք` շահումով խաղերի գծով: Ընդհանուր առմամբ 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 205 մլն դրամի չափով պետական տուրք` 155 մլն շահումով խաղերի և 50 մլն` խաղատների գծով:
2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 114 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: