A
A
Կօգտագործեն պահուստային գազը
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա վեց օրերին Վրաստանից Հայաստան գազ չի մտնելու:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»' Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները:
Ըստ «ՀայՌուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ծառայության' այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից' առանց սահմանափակումների: