Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն տոկոսադրույքը փոխեց

Տնտեսություն

ՀՀ ԿԲ խորհուրդը այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.00%:

2009 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:

Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ԿԲ խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսության բարելավման նշանները շարունակել են արտահայտվել նաև ընթացիկ ժամանակահատվածում' զուգակցվելով հումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աստիճանական աճով: Այս պայմաններում,  չնայած համախառն պահանջարկի  անկման շարունակվող միտումներին, ներքին շուկաներում գնանկումային ճնշումներ չեն դրսևորվել:

Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները և հիմք ընդունելով  նպատակային միջակայքում գնաճի պահպանման գնահատականները' Խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել տոկոսադրույքները, «ինչը համահունչ է  ֆինանսական շուկաներում ձևավորված միտումներին և չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս նպաստում է տնտեսության ակտիվացմանը»: