A
A
ԱՄՀ կանխատեսումը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՀ նախնական կանխատեսումներով' տնտեսական անկումը Հայաստանում 10-15 տոկոս կկազմի, իսկ սղաճը' 3 տոկոս:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը այսօր հայտնել է, թե ԱՄՀ-ն վերանայում է Հայաստանի տնտեսության կանխատեսումները:
«Տնտեսական անկումը ավելի քիչ կլինի, քան առաջին 7 ամիսների ընթացքում, երբ ՀՆԱ-ն կրճատվեց 18.5%-ով: Վերջին եռամսյակում կարծում եմ աճ կլինի, որը կանդրադառնա անկման տարեկան տեմպերի վրա»,- ասել է Օմեսը:
Տնտեսական անկումը 2009 թ.-ի հունվար-հունիսին 16,3 տոկոս է կազմել: Օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 0,4 տոկոս գնանկում: