A
A
«Բնական է, որ ԵԿՄ-ն որոշակիորեն պետք է հեղինակազրվեր» (տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միության անդամ, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը բնական է համարում, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո կառույցը որոշակիորեն պետք է հեղինակազրկվեր։ «Բայց որ երկրապահը կա, եղել է ու կմնա, միանշանակ է»,- շեշտեց նա։ ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուն միայն Սասուն Միքայելյանն է. ԵԿՆ Վարչությունը որոշեց մեկ թեկնածուով գնալ համագումարի, այն է՝ Սասուն Միքայելյանի։ Սամվել Սաֆարյանի խոսքով՝ թեկնածության համար արժանի շատ մարդիկ կային, բայց երբ քննարկմամբ արդեն որոշում է կայացվում, մնացյալը համաձայնվում են։