Ես անարդար բան չեմ պահանջում. Արմենակ Ուրֆանյանի մայր (տեսանյութ)
Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի ցավն ավելի է խորացել այս երեք տարիների ընթացքում: Մայրն այլևս կարոտին չի դիմանում, նշում է, որ այն ներսից քայքայում է իրեն: Որդու սխրանքի մասին խոսելուց նշում է՝ուրիշ կերպ չէր էլ կարող վարվեր: «Ես իր շողքն եմ զգում, իր հասակը, ժպիտը, ես ամեն ինչը իմ մեջ զգում եմ, բայց չեմ տեսնում»,-ասում է նա։ Տիկին Համեստը կարծում է, որ այսօր հերոսների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կա: Ինքը գոհ է, երիտասարդների կողմից միշտ ուշադրության է արժանացել: Արմենակ Ուրֆանյանը հերոսի կոչում չունի:Տիկին Համեստին հետաքրքրում է, թե ինչո՞ւ չեն տալիս: «Մինչև օրս համապատասխան հանձնաժողով չստեղծվեց, էդ ինչքան դժվար էր այն ստեղծելը: Նոր իշխանությունների օրոք ես նույն հարցը բարձրացրել եմ պարոն վարչապետին, մինչև օրս էլ պատասխան չեմ ստացել: Ով ուզում է լինի կառավարությունում, ես անարդար բան չեմ պահանջում ոչ մեկից, իմ տղայի արդար, արժանապատիվ վաստակն է»: Եռաբլուրում էր նաև Արմենակ Ուրֆանյանի համակուրսեցին, ընկերը՝ Տիգրան Սահակյանը: Նա ընկերոջը բնութագրեց որպես կենսուրախ, հոգատար մարդու. «Ոնց որ ինքն էր ուրախ ու առույգ, նույն ձևով էլ պատկերացնում էր իր երկիրը»: Արմենակ Ուրֆանյանին ընկերը վերջին անգամ հանդիպել է 2016-ի փետրվարին: Ասում է պատահական էին հանդիպել, վերջին անգամ, երկար զրուցել են ու ամենքն իրենց ճամփով գնացել: Մանրամասն՝ տեսանյութում: