Վիվառո Նարդու թիմը Մոնտենեգրոյում է՝ Merit ամենամյա աշխարհի թիմային առաջնությանը
Վիվառո ընկերության աջակցությամբ Հայաստանի նարդու ազգային թիմը մեկնել է Բուդվա՝ Մոնտենեգրո, մասնակցելու 2019թ. Նարդու աշխարհի թիմային առաջնությանը: Ապրիլի 8-ից 14-ը տեղի բարձրակարգ «Մերիթ» համալիրում տեղի է ունենում Նարդու Համաշխարհային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային բաց առաջնությունը, որտեղ հանդես կգան 27 երկրների ներկայացուցիչներ: Առաջնությանը ակնկալվող մասնակիցների թիվը 200-ն է, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 150,000 եվրո: Աշխարհի թիմային առաջնության ավելացվող մրցանակային ֆոնդը կազմում է 25,000 եվրո: Առաջնությանը խաղարկվող մրցանակային ֆոնդը կբաշխվի 5 մրցաշարերի միջև: Նշենք, որ այս պահին Հայաստանի Նարդու թիմը զբաղեցնում է առաջին տեղը իր խմբային կարգում: Նորություններին կարող եք ծանոթանալ Վիվառո ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջում: