A
A
Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է քաղցկեղով հիվանդ վագրի մահը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունը։
Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից: Այնտեղ հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով: