Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստը (տեսանյութ)
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որն արդեն 17-րդն է միության կազմավորումից հետո:
Հայաստան են ժամանել Ղրղզստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում քննարվելու են ինտեգրացիոն զարգացումները, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:
Այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասին, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինին, Ղրղզստանի վարչապետ Մուհհամեդկալիյ Աբիլգազիեվը։ Հատկանշական է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռ չի եկել։