Բացել լրահոսը Փակել լրահոսը
antonio-guteres-1-634x445
A A
Քաղաքականություն

2018 թվականին սպանվել է մոտ 100 լրագրող (տեսանյութ)

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Ազատ մամուլը էապես կարևոր է խաղաղության, արդարության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար:

Որևէ ժողովրդավարություն չի կարող ամբողջական լինել առանց թափանցիկ և վստահելի տեղեկատվության: Վերջինս արդար և անկողմնակալ հաստատություններ կառուցելու անկյունաքարն է, քանի որ հաշվետու է պահում առաջնորդներին և հնարավորություն տալիս ճշմարտությունը բարձրաձայնել իշխանություններին։

Սա հատկապես ճշմարիտ է ընտրությունների շրջանում, ինչն էլ այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրվա շեշտադրումն է։

Փաստերը, ոչ թե կեղծիքները, պետք է ուղղորդեն մարդկանց իրենց ներկայացուցիչներին ընտրելիս:

Չնայած տեխնոլոգիան վերափոխել է այն միջոցները, որով ստանում և կիսում ենք տեղեկատվությունը, երբեմն այն օգտագործվում է հասարակության կարծիքն աղավաղելու կամ բռնություն և ատելություն բորբոքելու համար։

Քաղաքացիական ակտիվությունն ամբողջ աշխարհում տագնապալիորեն կրճատվել է:

Իսկ մամուլի դեմ հռետորաբանության աճի պայմաններում, ավելանում է նաև լրագրողների, այդ թվում՝ կանանց հանդեպ բռնությունն ու ոտնձգությունը:

Ես խորապես մտահոգված եմ ավելացող հարձակումների և անպատժելիության առիթով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2018 թվականին սպանվել է մոտ 100 լրագրող:

Հարյուրավորները բանտարկված են:

Երբ թիրախավորվում են ԶԼՄ-ների աշխատողները, տուժում են ամբողջական հասարակություններ։

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում բոլորին պաշտպանել լրագրողների իրավունքները, ովքեր ջանում են օգնել մեզ կառուցելու ավելի լավ աշխարհ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ