A
A
«Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էլ կալանքի տակ չէ. ՊԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինՎերացել են Սպայկա ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ (1 միլիարդ) գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:
Այս մասին հայտնեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նրա պաշտպան Արսեն Սարդարյանը «Ա1+»- ին հայտնեց, որ իր պաշտպանյալը երեկ երեկոյան է ազատ արձակվել: