Չկա որևէ մեկը, ով կթերագանահատի հայ կինոյի դերը. Ն. Զոհրաբյանը կինոյի օրվա մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ՝ որևէ մեը չկա այս դահլիճում, ով կթերագանահատի հայ կինոյի դերը...չթվարկեմ անմուններ՝ Փարաջանով, այսօր լեգենդ դարձած Արտավազդ Փելեշյան և այլն..ես ինքս կողմ չեմ եղել մեր Տոնացույցը ծանրաբեռնելուն, բայց սա այն եզակի դեպքերից է, որ կարելի է նշել առանձին՝ որպես Հայ կինոյի օր...Ինչու՞ ապրիլի 16-ին, ոչ թե դեկտեմբերի 28-ին՝ Կինոյի համաշխարհային օրը, բացատրեմ. որովհետև 1923 թվականի ապրիլի 16-ին է ստեղծվել Պետկինոն...այս տարիներին են ստեղծվել Համո Բեկնազարյանի ֆիլմերը..Եվ եթե որևէ մեկ կասի, որ այդ օրը՝ դեկտեմբերի 28-ին, որ Կինոյի միջազգային օրն է, մենք նծում ենք որպես Կինոյի օր, ես կհամաձայնեմ ձեր, կառավարության փաստարկներին, թե արդեն իսկ Կինոյի միջազգային տոն կա»,- Սժ-ում հայտարարեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխթյուններ մտցնելու օրենսդրական նախաձեռնության հարցով հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։