Բացել լրահոսը Փակել լրահոսը
arsen
A A
Պաշտոնական

Դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի. Արսեն Թորոսյանի ուղերձը՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։

 

Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը,

 

կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։

Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ և դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի։

 

Արսեն Թորոսյան
 Առողջապահության նախարար