Բացել լրահոսը Փակել լրահոսը
police
A A
Պաշտոնական

Հայտնի է, թե ով էր ուզում պայթեցնել հյուրանոցը

Մայիսի 13-ին, ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ հյուրանոցի ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվադ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է: 

Մեկնած օպերատիվ խումբը՝ պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի, 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը, միաժամանակ տնօրենին հայտնել է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է՝ տալով սպանության սպառնալիք: 

Հյուրանոցում զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: 

Ժամը 17.25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վադուդ Ղ.-ին հյուրանոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: