«YANDEX» տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ վաղ առավոտից Վանաձորում YANDEX տաքսի ծառայության վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 100 դրամով բարձրացնել ծառայության նվազագույն սակագինը:
Պնդում են, որ Երևանում տաքսի ընկերությունն այլ սակագներով է աշխատում, մարզերում՝ այլ:
Վարորդները նվազագույն 300 դրամ սակագնին կողմ լինելու ստորագրահավաք են կազմակերպել:
Անտարբեր ու անորոշ վիճակից ելնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու միջոցով մեքենաները տևական ժամանակ կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում, պոկել են նաև YANDEX տարբերանշանը:
Իսկ այն վարորդները, ովքեր պահանջել են սակագնի բարձրացում ազատվել են աշխատանքից:
Աշխատավարձը նույնիսկ չի բավականացնում մեքենաները վերանորոգելու համար, գանգատվում են վարորդները մատնացույց անելով քաղաքի անբարեկարգ, խրամատներ հիշեցնղ ճանապարհները:
Ավելի ուշ Հայքի հրապարակում գործադուլ հայտարարած վարորդների հետ բանակցելու եկավ ՄՎ գրուպ ընկերության տնօրեն Վրույր Նազարյանը:
Վերջինս լսեց վարորդների դժգոհությունը, խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը:
Վանաձորի Լոռի Հ/Ը