Բացել լրահոսը Փակել լրահոսը
edmond
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի  արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։

 ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը»  և «Բարագավաճ Հայաստան»  խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու։ 

 
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն