Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մենք ստրուկ չենք. բողոքի ալիք Գյումրու «Սասստեքս» գործարանում (տեսանյութ)

«Անօրիանական պահումներ ու աշխատավարձի ուշացումներ»,-բողոքում են «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները:

Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն ըստ պայմանագրի պետք է լինի 55.000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում:

Ի պատասխան նրանց բողոքի, տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ արտադրանքով, որն էլ արտահանվել է երկրից: Աշխատակիցները, սակայն, պնդում են որ արտադրանքի որակը ստուգվել է եւ անորակ արտադրանք նրանք չեն թողարկել: Անգամ եթե այդպես է, ապա նրանց չի զգուշացվել այդ մասին: Բողոքավորների խոսքով, այս ամիս վճարվել են առձեռն, մինչդեռ վճարումը պետք է կատարվեր բանկային փոխանցումով: