Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Վերաքննիչ դատարանի դատավորը հնարավոր է ճնշման ենթարկվի» Ռ. Քոչարյանի փաստաբանները հրատապ ասուլիս էին հրրավիրել (տեսանյութ)

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչը՝  վարչապետի կողմից պարզ մեսիջ էր Վերաքննիչ դատարանին, հետագայում նաև բոլոր այն դատավորներն, որոնք առնչություն կունենան Մարտի 1-ի գործով, թե ինչ տեղի կունենա եթե նրանցիից ինչ-որ մեկը համարձակություն ունենա Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնության սրտով չէ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Սա ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից 3-րդի նկատմամբ։ Այս երևույթը դարձրեց ոչ լեգիտիմ հատեագայում կայանալիք  ցանկացած դատական ակտը, որը կլինի պարոն Քոչարյանի  դեմ»,- հայտարարեց նա։

Մեղադրող կողմի դատախազը Վերաքննիչ դատարան է  բողոքարկել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությունը  կիրառելու մասին որոշումը, նաև բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մարտի 1-ի գործի կասեցումը և դրա ուղարկումը Սահմանադրական դատարան։ Այս 2 որոշումներն, ըստ պաշտպանի՝  բողոքարկման ենթակա չէին։

«Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմանից։ Վերաքննիչ դատարանը իրավունք չունի դրանք վարույթ  ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Պաշտպանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանի դատավորը հնարավոր է ճնշման ենթարկվի,եթե օրենքի տառին համապատասխան գործի և դառնա թիրախ, ինչպես իր խոսքով՝ թիրախ է դարձել դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, իսկ երկու օր անց՝ մայիսի 20-ին  Մարտի 1-ի գործը կասեցրեց ու ուղարկեց ՍԴ։

Քոչարյանի պաշտպանական խմբի համար տարօրինակ է, որ 2 բողոքարկումներն էլ
հայտնվել են Արմեն Դանիելյանի վարույթում։ Հայկ Ալումյանի խոսքով՝ այդ
դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող։

Հունիսի 3-ին պաշտպանները դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան, պահանջելու, թե
ինչպե՞ս է պատահել, որ 2 բողոքարկումներն էլ մակագրվել են նույն
դատավորին։

«Երբևիցե այս դատավորը աչքի չի ընկել այնպիսի որոշումներով, որոնք
կհակասեին դատախազության որոշումները։ Գործը հայտնվել է ամենացածր
վարկանիշ ունեցող դատավորի մոտ»,-ասաց Հայկ Ալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում