Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատրաստել ենք ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է Եվրամիության միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4,5,6-ին սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ խումբը հավաքվում է Երևանում՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է»,- հայտարարել է միջազգային իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը։
Մեր նոր հրապարակած զեկույցը վեր է հանում այն դառը ճշմարտությունը, որը շատերը փորձում են քողարկել։ Մենք փաստագրել ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրերի խախտումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և քաղաքական հետապնդումները, որոնք տեղի են ունենում հենց այսօր։
Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։