A
A
Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։55-ին։