Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tsarukyan Gagik
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ում որևէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ օրեր առաջ Վարդան Ղուկասյանի կողմից արված հայտարարությանը, թե ազատություն Ռոբերտ Քոչարյանին։

Հարցին, թե խմբակցության տեսակետն է արտահայտե՞լ Վարդան Ղուկասյանը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Եթե խմբակցության  տեսակետը լիներ, ես կհայտարարեի»։ Այսօր Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ է հրավիրել, որի ժամանակ բոլորին զգուշացում է տվել։ «Որևէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի»։