Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Սասստեքսի» բողոքող աշխատակիցներին ներս չեն թողել (տեսանյութ)

Դժգոհություն աշխատավարձի չափից, տրամադրման ժամկետներից, աշխատանքային պայմաններից ու պարզապես մարդկային վերաբերմունքից. «Սասստեքս» կարի արտադրամասում օրեր առաջ բարձրացավ դժգոհության ալիք:

Օրեր շարունակ կծիկը չի բացվում, ոչինչ չի պարզաբանվում ու խնդրի լուծման տարբերակ չի առաջարկվում: «Սասստեքսի» աշխատակիցների բողոքը գործադուլից օրեր անց լսեց թեթեւ արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահը՝ կրկին հույսով հաշտեցնել երկու կողմերին, բայց կրկին անօգուտ:

Այդ նույն օրը աշխատակիցներին առաջարկվեց երկուշաբթի ներկայանալ աշխատանքի ու խնդիրը անհատական քննարկել:

Այսօր երկուշաբթի է, բայց աշխատակիցները հասնելով «Սասստեքս» ներս մտնել չեն կարողացել ու անմիջապես մարզպետարան են շտապել: