Պատրաստ եմ վեթթինգի ենթարկվել. Հունան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպես Հունան Պողոսյանը պատրաստ է վեթթինգի ենթարկվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ «Մտավախություն չունեմ, ոնց որ կվերաբերի բոլորին, ինքս էլ պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով ենթարկվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հունան Պողոսյանը:
Մարզպետի կարծիքով, սևազգեստ մարդկանց մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերաբերել է նրանց, ովքեր փորձել են իրենց օրենքից վեր դասել: Հարցին, թե Սյունիքում սևազգեստ մարդիկ կա՞ն, մարզպետն ընդգծեց. «Քրեածին հանցավորի միջավայրի տարրեր միշտ էլ եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»:
Անդրադառնալով Սյունիքում «հակահեղափոխական համայնքի ղեկավարներ լինել-չլինելուն»՝, Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նման տրամադրություն ունեցողներ չկա:
Միայն մի դեպք առանձնացրեց մարզպետը.
«Մեր խոշորացված համայնքներից մեկում կային որոշակի տարաձայնություններ, և’ համայնքի ղեկավարը հրաժարական տվեց, և’ ավագանու բոլոր անդամները»։
Նա հավելեց, որ Սյունիքում աշխատում են փոխըմբռնումով և հարգանքով, վախի զգացողություն լինելու պարագայում համատեղ աշխատանք լինել չի կարող: Նախկին փոխոստիկանապետը այսօր որպես քաղաքացի, ոստիկանության աշխատանքը նորմալ գնահատեց: Նա կարծում է, որ այսօր ժողովուրդը նույնպես լավ է գնահատում ոստիկանության աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում: