Փաշինյանի պատասխանը՝ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները խնդրում են վարչապետի հետ հանդիպում: Այս մասին ԱԺ-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը նամակներ փոխանցեց վարչապետին, որ նա ծանոթանա դրանց: Ի պատասխան պատգամավորի՝ վարչապետը տեղեկացրեց՝ այդպիսի ընդունելություններ ունեցել է:
«Կարող եմ հավաստիացնել, որ գործերի բացահայտման առումով որևէ խոչընդոտ չկա: Չեմ կարծում, թե իմ ընդունելությունը այդ առումով որևէ բան կփոխի»։
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ գործերը բացահայտի:
«Շատ կարևոր է, որ տուժողների իրավահաջորդները կոնկրետ ներկայացնեն, թե քննության մեջ ինչը այնպես չի արվել, ինչը պետք է ուղղվի, ինչ փաստերի հիման վրա: Ես դեմ չեմ, ես պատրաստ եմ ընդունել, բայց այդ ընդունելությունը ոչ մի բան չի փոխելու»:
Վարչապետը խոստացավ՝ նամակներին կծանոթանա: