A
A
Չեն գտել ու չեն էլ գտնելու, որովհետև չկան այդպիսիք․ Քոչարյանը իր օֆշորային հաշիվների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին5-րդ ալիքին տված հարցազրույցում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նրան, որ ինքը նախագահության տարիներին 4 մլրդ դոլարի ունեցվածք է կուտակել։
Հնչած հարցին, թե հարո՞ւստ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ, նա հստակ պատասխան չի տվել։ «Ես վերջին 11 տարին աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում։ Ես ինչ ունեմ օրինական կերպով ձևավորված են։ Մենք չունենք ստվերային հարաբերություններ որևէ մեկի հետ, չունենք օֆշորային հաշիվներ, որոնք վերջին մեկ տարի է փնտրում են պետական ռեսուսրները ամբողջ աշխարհում, չեն գտել ու չեն էլ գտնելու, որովհետև չկան այդպիսիք»,- ասել է նա։