Քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում. Անի Սամսոնյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործընթացը առաջնային նշանակություն չունի, գործը արդարադատության ձեռքերում է:
«Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- ասաց նա:
Անդրադառնալով դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, թե ի վերջո ո՞վ է ՍԴ նախագահ՝ Հրայր Թովմասյա՞նը, թե ՞ Վահե Գրիգորյանը, Անի Սամսոնյանը նշեց, որ Հրայր Թովմայանը բոլոր չափանիշներով համարվում է նախագահ:
«Ցանկացած անհատական մեկնաբանություն Սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է: Թե ով է ՍԴ դատավոր և թե այն նորմերը, որոնք վիճարկեց Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ պիտի բոլորս զերծ մնանք մեկնաբանություններից, և այդ մեկնաբանությունը կարող է միայն տալ ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը օրենսդիրում հայտարարեց, որ այդ պահից ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց ինչպես տեսնում ենք, անցել է մի քանի օր, և Վահե Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ»,- հավելեց պատգամավորը: