A
A
Կոշկակարի կրպակում դանակահարել է ծանոթին
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 26-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ:
Մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում իր 43-ամյա ծանոթը Հրազդանի Երևանյան փողոցի՝ իրեն պատկանող կոշկակարի կրպակում անհիմն վիճաբանել է և դանակով մեկ անգամ հարվածել թիկունքին:
Ծանոթը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: