Բացել լրահոսը Փակել լրահոսը
shtap-ognutyun
A A
Պաշտոնական

Արցախում 2 տարեկան երեխան քիմիական նյութ է խմել

Սույն թվականի հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։ 

Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել 2018թ ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակը։ 

«Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետևանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։ 

Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական և մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետևանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և նախականխել նման դեպքերի կրկնությունը»,- նշում են Արցախի ոստիկանությունից։