Բացել լրահոսը Փակել լրահոսը
1561993096_maralik
A A
Մարզեր

20 օրից պիտի հավաքեին. կարկուտը սրբել տարել է հացահատիկը (տեսանյութ)

Դեռ չհասած կեռասները ցանկապատի վրա են, երկու օր առաջ տեղացած կարկուտն էլ չի հալվել:

 

Հունիսի 29-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի եւ Անի համայնքի գյուղական բնակավայրերին:

Աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու ցանքերը տապալված են: Մոտ 20 օր հետո քաղելու ենթակա ցորենն այսօր արդեն դաշտի մեջ է լցված:

Գյուղացիներն ասում են առատ բերքի ակնկալիք ունեին, բայց ամեն ինչ ջուրը լցվեց:

 

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում