A
A
Գազի արտահոսք Երևանում՝ հրդեհի բռնկմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 21-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի մուտքի 13-րդ հարկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:44-ին, մարվել՝ 14:55-ին:
Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան: