Բացել լրահոսը Փակել լրահոսը
67338091_3430706603622178_3362877547871207424_n
A A
Հասարակություն

Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։ 

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: