Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են  Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: