Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը

Պաշտոնական

Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ի գիտություն, Բակո Սահակյանի հրաժարականի և Սամվել Բաբայանի առաջադրման մասին

Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում  Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում,  չեն համապատասխանում իրականությանը։

Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։  Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։

Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։

Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։ 

Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմադրական կարգի տապալում։ 

Արցախում պետք է  անցկացվեն  նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունը ի վերջո պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով  բոլոր ուժերի համար։ 

Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը։