Տրանսգենդեր կինը պնդում է՝ միջադեպն անկողմնակալ չի ներկայացվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 23-ին Հյուսիսային պողոտայում տրանսգենդեր կնոջ մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որը համացանցում բուռն քննարկումների առիթ դարձավ։
Միջադեպի մասնակից Մոնիկա Սարգսյանը դիմել էր «Ա1+»-ի խմբագրություն։ Նա պնդում է, որ համացանցում հայտնված տեսանյութն ամբողջական չէ, ասում է՝ ինքը ոչ ոքի վեճի չի հրահրել։
Նշենք, որ համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, որ տրանսգենդերն ու մի կին բուռն վիճում են։
Մոնիկա Սարգսյանը «Ա1+»-ին պատմեց, որ իր ընկերուհին Ինստագրամում հրապարակելու համար տեսանյութ է նկարել՝ երգել է, մի կին խնդրել է երգելուց հետո չանջատել, որպեսզի մեկ երկու խոսք ասի և սկսել է քննադատել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին արտոնություններ տալը։
Կինը ասել է, որ Աստծուն ընդունելի չէ տրանսգենդեր տեսակը, և պետք է վերացնել այս երևույթը։ Այնուհետև «սրբապիղծ» է անվանել Մոնիկային և հավաքված ժողովրդին էլ կոչ է արել ծափահարել և վառել տրանսգենդերին։
Մոնիկան ասում է, որ ինքը տղամարդ չէ, այլ տրանսգենդեր կին և չի հերքում այդ փաստը։
Իսկ խոսակցություններն այն մասին, թե Մոնիկան մարդկանց մոտ էլեկտրաշոկ է կիրառել, բացատրում է նրանով, որ ինքնապաշտպանության համար էլեկտրաշոկ է պահում իր մոտ, և միայն փորձել է վախեցնել, որ իրեն չվնասեն։
Մանրամասները՝ տեսանյութում