«Տարածքից հավաքվել է 22 շուն, և բոլորը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին օրերին բազմաթիվ բնակիչների ահազանգերից ելնելով` երեկ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների կենտրոն» ՀՈԱԿ-ը Արաբկիր վ/շ-ի աշխատակազմի և ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ համատեղ այց կատարեց «Քանաքեռ» ՀԷԿ-ի հարակից` Բանավան կոչվող տարածքում գտնվող վագոն-տնակ, որտեղ տարիներ շարունակ անընդունելի պայմաններում պահվել են կենդանիներ` « կենդանասեր» Լիզա անունով կնոջ կողմից:
Այն, ինչին ականատես եղան կենտրոնի աշխատակիցները, պարզապես սարսափելի էր` սոված, հյուծված, հիվանդ ու խոշտանգված շներ: Այս ամենը վառ ապացույց է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի:
Նշված տարածքից հավաքվել են 22 շուն, և բոլորը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Կենդանիներն այս պահին գտնվում են ՀՈԱԿ-ում, և ձեռնարկվում են կենդանիների փրկման միջոցառումներ. իրականացվել է նախնական զննում, և արյան նմուշներն ուղարկվել են լաբարատոր հետազոտության:
Լաբարատոր հետազոտության արդյունքներից հետո կորոշվի կենդանիների հետագա ճակատագիրը, որի մասին ՀՈԱԿ-ը հանդես կգա հայտարարությամբ:
Այս պահին կենտրոնի աշխատակիցները գտնվում են նշված տարածքում, այնտեղ կան էլի շներ, որոնց երեկ հնարավոր չի եղել հավաքել:
Նշենք նաև, որ այդ կինը երկար տարիներ աշխատում է «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի կացարանում, որի հիմնադիրը Նունե Մեհրաբյանն է:
Կոչ ենք անում բոլորին, ովքեր ունեն տեղեկություններ նման տարածքների մասին, անհապաղ զանգահարել`
հեռ`. 011-514-539
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Centerr
ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Արաբկիրի Ոստիկանության Բաժին
ՀՀ առողջապահության նախարարություն