Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծամոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և  ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:

 Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել  ոռոգման աշխատանքների , բերքի իրացման խնդիրների շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը  եղել է «Արմավիր» ջրօգտագործող ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա  խնդիրները բազմաթիվ են, բողոքները սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ  աշխատանքի,կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն: «Մենք լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կլուծենք խնդիրները»,-նշել  է նախարարը: