A
A
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, զոհվել է 3, տուժել 108 մարդ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, որից 420-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 324 հրդեհի ահազանգ, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 23 դեպք, որից 10-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 54 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
