Բացել լրահոսը Փակել լրահոսը
38ef6c70b6b257fd7817ff8d530ce585
A A
Մարզեր

Փամբակ գյուղի դպրոց հասնելը վտանգավոր է. լոռեցի աշակերտն առաջարկում է արագաչափ տեղադրել (տեսանյութ)

12 տարեկան Սեդրակ Նավասարդյանն ամեն օր կտրում անցնում է Փամբակ գյուղի միջով անցնող Հայաստան-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղին, այնուհետ երկաթգիծը՝ դպրոց հասնելու համար, գրում է loritv.am-ը:

Երկաթուղին անցնելը տղայի համար ավելի հեշտ է, քան՝ մայրուղին: Իրենց տան մոտ հետիոտնային անցման նշագծումներ չկան: Երբեմն վերևից է անցնում: Տղան առաջարկում է գոնե արագաչափ տեղադրել՝ զսպելու սրընթաց մեքենաների ընթացքը:

Փամբակի հիմնական դպրոցի տնօրեն Ալբերտ Ուլիխանյանի խոսքով, մայրուղու վտանգը կա, ինչը խնդիր է: Հիշում է, որ ժամանակին անցնելով մայրուղին, դիպել է մեքենայի ու վնասել ձեռքը: Բարեբախտաբար դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը վերացել է: Փորձում են կարգավորել ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ: Պատկան մարմիններին ակնկալում են ավելի լուրջ քայլերի՝ երեխաների անվտանգ երթևեկը ապահովելու ուղղությամբ:Խնդրին տեղյակ է նաև գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը: Վարչապետից մինչև մարզային իշխանություններ ու ՃՈ, տեղեկացրել է: Արձագանքներ դեռ չկան:

Շինարարության ժամանակ դիմել նաև ԾԻԳ-ին՝ արհեստական խոչընդոտներ տեղադրելու խնդրանքով: Մերժել են՝ ելնելով միջպետական նշանակության մայրուղի լինելու հանգամանքից: